Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Փոստանջյանը փրկեց Կոստանյանի պատիվը

Փոստանջյանը փրկեց Կոստանյանի պատիվը
04.03.2015 | 16:01

ՌԴ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ հունվարի 20-ի դիմումին, որով պատգամավորը պահանջել էր, որպեսզի ռուսական կողմը ՀՀ իրավապահներին հանձնի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին:
ՌԴ դատախազության պատասխանի մեջ նշված է, որ համաձայն ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի՝ Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ հանդիսանում է ՌԴ քաղաքացի:

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ